ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Աղոթարան

Աղոթարան
13.06.2017 | 00:02

Մեղավոր ծառաս եկել ընկել եմ Քո առաջ և թախանձելով ողորմություն եմ խնդրում Քեզնից, մի՛ հիշիր իմ բազում մեղքերը, իմ անօրենությունները երեսովս մի՛ տուր, որ թե՛ կամովի, թե՛ ակամա մեղանչեցի, թե՛ անգիտության, թե՛ ծուլության և թե՛ մոռացության պատճառով (մեղք) գործեցի, քանզի Դո՛ւ, Տե՛ր, սովոր ես գթալ ու ողորմել, ներել բազում մեղքերը և քավել անօրենությունների ամբողջ բազմությունը, որ սրբեցիր պոռնիկին, ազատեցիր ավազակին, արդարացրիր մաքսավորին և թեթևացրիր մեղքերով ծանրաբեռնվածներին: Քանզի ողորմած Աստված ես և գթում ես մեղավորներին, ովքեր հավատքով դիմում են Քեզ: Գթա՛, Տե՛ր, և ինձ՝ բազմամեղիս, և փրկիր թշնամու թույնից:
Ամեն:


Հովհան ՄԱՆԴԱԿՈՒՆԻ

Դիտվել է՝ 1906

Մեկնաբանություններ